«Գազպրոմաբանկը» եւ «Ռոսսելխոզբանկը» ներդրված պատժամիջոցների ֆոնին պետական աջակցություն են խնդրել: Այդ մասին հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ՌԴ կառավարության աղբյուրներին:
Դաշնային պետպաշտոնյայի խոսքով՝ «Ռոսսելխոզբանկը» մոտ 100 մլրդ ռուբլի գումար է խնդրել: Որպես միակ հնարավոր աղբյուր՝ պաշտոնյան մատնանշել է Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմանդրամին, որը, սակայն, սահմաններ ունի եւ չի կարող աջակցել օգնություն խնդրող բոլոր բանկերին :
Ինչ վերաբերում է «Գազպրոմբանկին», վերջինս առաջարկել է ազգային բարեկեցության հիմնադրամին 40 մլրդ ռուբլի ըդնհանուր գումարով վաճառել արտոնյալ բաժնետոմսերը: Աղբյուրի խոսքով՝ քանի որ «Գազպրոմբանկը ոչ պետական է, կառավարությունը կարող է հրաժարվել աջակցությունից»:
Ֆինանսների նապարարության ներկայացուցիչն, իր հերթին, նշել է, որ պարտադիր է օգնության տրամադրելու անհրաժեշտությունը հիմնավորող բացատրություն ուղարկել:





























