Հայաստանը Եվրասիական միության տնտեսական ինտեգրման հետ կապված բոլոր էական հարցերը համաձայնեցրել է: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Բոլոր օրակարգային բովանդակային հարցերն արդեն քննարկվել են: «Գործընկեր-երկրների կողմից նոր առաջարկություններ չկան», - ընդգծեց Ճշմարիտյանը:
Հարցին՝ Հայաստանը ե՞րբ պատրաստ կլինի միանալ Եվրասիական միությանը եւ գործընթանցը, արդյոք, հնարավո՞ր է ձգձգվի, նախարարը հայտարարեց. «Բանակցությունները սովորական հունով են ընթանում: Մենք ասել ենք հոկտեմբերին, նշանակում է կլինի հոկտեմբերին»:
Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա հոկտեմբերին:





























