Փեշմերգա քրդական ռազմականացված ստորանաժանումները լքել են Իրաքի հյուսիսում գտնվող երեք բնակավայր:
Էլ-Համդանիա (Մոսուլից 30 կմ հյուսիս-արեւելք), Բաշիկ քրդական բնակավայր (Մոսուլից 17 կմ հյուսիս-արեւելք) եւ Քարա-Քոշ քաղաքը (Մոսուլից 30 կմ հարավ-արեւելք) անցել են «Իսլամական պետություն» զինյալների վերահսկողության տակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Իրաքյան ազգային լրատվական գործակալությանը:
«Իսլամական պետության» ծայրահեղականները գլխավորապես քրիստոնյաներով բնակեցված Քարա-Քոշ քաղաք դեռ հունիսին էին ներխուժել: Դեռ այն ժամանակ առնվազն 10 հազար բնակիչներ հարկադրված լքել էին իրենց տները եւ թաքնվել Իրաքյան Քորդիստանի տարածքում:
Տեղեկությունների համաձայն, այժմ անվտանգության իրաքյան ուժերի եւ ծայրահեղականների միջեւ կատաղի մարտեր են ընթանում Բաշկին բնակավայրի սահմաններում:





























