ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Այս մասին գրում է УНН-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը:

«Օրակարգում ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի աջակցության ակտիվացումն է՝ հաշվի առնելով ռուսական ագրեսիան, եւ բանակցություններն այն մասին, որպեսզի շարունակվի հաջորդ ամիս Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի հատուկ նիստ գումարելու շուրջ աշխատանքը»,- ասված է հաղորդագրությունում:

Դաշինքում նշել են, որ Ռասմուսենն Ուկրաինա կատարած այցով ցուցադրում է ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Նախանշված են նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումներն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ԱԳ նախարար Պավել Կլիմկինի եւ Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ: