Համաշխարհային շուկաներում նավթի գինը ընկել է 1 դոլարով:

Լոնդոնյան IСE բորսայում սեպտեմբերյան ֆյուչերսների գներն իջել են: «Brent» ապրանքանիշի նավթի գինն ընկել է 1,24 դոլարով՝ մեկ բարելի դիմաց դառնալով 73, 59 դոլար, մինչդեռ նախօրեին դրա գինը հասնում էր մինչեւ 76 դոլարի։

Նյու Յորքյան «Light Sweet» ապրանքանիշով՝ նավթի գինն ընկել է 1,03 դոլարով՝ հասնելով 1 բարելի դիմաց 70,93 դոլարի։

Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, բորսայում տեղի ունեցող գնանկումը փորձագետները կապում են դոլարի ամրապնդման հետ, որն արձանագրվել էր ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության այն հայտարարությունից հետո՝ ըստ որի գործազրկության մակարդակը երկրում իջել է 9,4 տոկոսի։