Հայաստանի Հարավային երկաթուղու(Իրան-Հայաստան) կենսագործունեության հիմնական գործոնը պետք է դառնա իրանական նավթի  փոխադրումը Եվրոպա: Այդ մասին նշվում է Հայաստանի Ֆինանսների նախարարության՝ երկաթուղու հայեցակարգի վերաբերյալ եզրակացության մեջ, որի համար պատասխանատու է Տրանսպորտի նախարարությունը:

Ինչպես նշվում է երկաթուղու նախագծային գնահատման փաստաթղթում, հարավից հյուսիս փոխադրումների 80 տոկոսը պետք է կազմի իրանական նավթի 30 տոկոսի փոխադրումը Եվրոպա: Այնուամենայնիվ, իրանական կողմի հետ նախնական համաձայնություն դեռ չի ստացվել: Բացի այդ, դեռ պարզ չէ, կպահպանվի արդյոք այդ ծավալը երկար տարիներ շարունակ: Օրինակ, 2011թ.-ին Եվրոպա է ներկվել իրանական նավթի միայն 18 տոկոսը:

Մինեւնույն ժամանակ, ուղերթի մշակման ընթացքում(Սյունիքի մարզից Սեւանի ափ) հաշվի չեն առել հարավի հանքավայրերից մետաղական հանքի փոխադրման ուղերթները, այդ թվում նաեւ պղնձի ու մոլիբդենի խառնուրդը Զանգեզուրի հանքավայրից: Մոլիբդենային խառնուրդները վերամշակվում են Երեւանում, ուստի հարկավոր է որոշել, թե որքանով է արդարացված կառուցել ճանապարհը՝ շրջանցելով մայրաքաղաքը, նշում է Ֆինանսների նախարարությունը:

Ինչպես նախկինում հայտարարել է NEWS.am-ը Հայաստանի Տրանսպորտի նախարարության կառույցում «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահնազարյանը, երկաթուղու շինարարության ժամկետը կազմում է 6 տարի, գնելիությունը՝ 28 տարի, շահագործումը՝ 50 տարի: Սպասվում է, որ աշխատանքները կսկսվեն 2015թ.-ի առաջին եռամսյակում: Շինարարության արժեքը կարող է կազմել 3.5 մլրդ դոլար:

Ենթադրվում է, որ Իրան-Հայաստան երկաթուղու հայկական հատվածը կունենա 316 կմ երկարություն եւ կանցնի իրանական սահմանից (Մեղրի) մինչեւ Գագարին քաղաք՝ Սեւանա լճի հարեւանությամբ, որտեղից այն կմիացնեն երկաթուղուն: Նախագծի ներդրողները դեռ չեն որոշվել: