ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամների հետ: Այս մասին տեղեկացրել է նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մանրամասն քննարկվել է Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը»,- ասել է Պեսկովն ու հավելել. «Քննարկվել են նաեւ Ռուսաստանի տնտեսական անվտանգության հետ կապված հարցեր»:

Ըստ «Ռոսբալտ»-ի, խորհրդակցությանը մասնակցել են, մասնավորապես, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, Արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: