Երկու ամերիկյան հեջավորման հիմնադրամների հետ վեճում Արգենտինայի պարտությունից հետո Բունեոս-Այրեսը ԱՄՆ-ի դեմ հայցով դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Հայցվոր կողմը իր քայլը բացատրում է նրանով, որ արգենտինական պետական պարտքի վերակառուցման եւ վերակառուցված պարտատոմսերի վճարման արգելափակման մասին ամերիկյան դատարանի խախտում է Արգենտինայի ինքնիշխանությունը, հաղորդում է Deutsche Welle-ի http://www.dw.de/ ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP գործակալությանը: Սակայն նախքան Արգենտինայի հայցը Հաագայում կդիտարկվի, Վաշինգթոնը պետք է ճանաչի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավազորությունը, քանի որ չի հանդիսանում վերջինիս անդամը:





























