Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին նա Արեւմուքին առաջարկել է Ուկրաինայի իրավիճակի կարգավորման իր տարբերակը, որը ոչ մի ծախս չէր պահանջում:
«Ժամանակին ես տարբերակ առաջարկեցի, եւ Արեւմուտքը դրա հետ համաձայնեց, նրանք, ովքեր ինձ հետ զրուցել են այդ հարցի շուրջ, համաձայնել են, որ դա նորմալ տարբերակ է», - նշել է Լուկաշենկոն Մինսկում Ռուսաստանի եւ Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ Գենադի Զյուգանովի եւ Պյոտր Սիմոնենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Ես նրանց (Արեւմուտքին) այդ ժամանակ ասել եմ. հաշվի առեք, որ դա ձեր համար լակմուսի թուղթ է, եթե դուք ցանկանում եք, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն լինի, դուք այդ ծրագրի հետ կհամաձայնեք: Առավել եւս, որ նանցից ոչ մի ծախս չէր պահանջվում», - հայտարարել է Բելառուսի նախագահը: ՄԵվ այդ ժամ ես հասկացա ու ասացի իմ գործընկեր-նախագահներին, որ մեզ պարզապես ներքաշում են այդ կռվի մեջ»: «Ցավոք, Ուկրաինայի խաղաղությունը ոչ մեկին պետք չէ», - եզրափակել է Լուկաշենկոն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























