Կիեւի Եվրոպական հրապարակում գտնվող «Ուկրաինայի տան» հարեւանությամբ պայթյուն է որոտացել: УНН-ի փոխանցմամբ, պայթյունի հետեւանքով առնվազն 2 մարդ է տուժել:

«Առայժմ դժվար է որակել վնասվածքը: Սակայն տղամարդկանցից մեկն ավելի ծանր վիրավորում է ստացել: Նա հոսպիտալացման կարիք ունի»,- տեղեկացրել է շտապօգնության բժիշկը:

Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանությունը: «Ներկայում ճշտում են պայթյունի մասին տեղեկությունը»,- հաղորդել են ՆԳՆ Կիեւի վարչության մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի առավոտյան կոմունալ ծառայությունների աշխատակիցները սկսել են Մայդանի քանդել բարիկադներն ու հանել վրանները: Ի պատասխան՝ մայդանականները նախ ավտոմեքենաների անվադողեր են այրել, այնուհետեւ բախումներ են սկսվել նրանց ու իրավապահների միջեւ: