Եթե նորից պատերազմ սկսվի Ղարաբաղում, ես կգնամ պաշտպանելու այդ հողը, եւ եթե զոհվեմ, թող որ թաղվեմ Շուշււ մայր տաճարի հարեւանությամբ: Այս մասին հայտարարել է բուլղար քաղաքական գործիչ Պավել Չեռնեւ, հաղորդում է Բուլղարիայում գործող «Կանթեղ Արարատյան» լրատվական կայքը:

Վերջին օրերին, երբ ադրբեջանական ռազմական արկածախնդրության արդյունքում լարվածությունը սահմանագծում հասել է աննախադեպ աստիճանի, բազում բուլղար քաղաքացիներ իրենց զորակցությունն են հայտնում եղբայրական հայ ժողովրդին եւ նրա արդար պայքարին:

Այս օրերին «Կանթեղ Արարատյան» լրատվական կայքը միակն է Բուլղարիայում, որը օպերատիվ կերպով բուլղարերեն լեզվով հանրությանն է ներկայացնում Հայաստանի եւ Արցախի սահմաններում տիրող իրավիճակի իրական պատկերը: Բուլղարական լրատվամիջոցները հիմնականում տարածում են ադրբեջանական ապատեղեկատվությունը: Սոցիալական կայքերում իր մեկնաբանություններով հատկապես աչքի էր ընկնում բուլղար քաղաքական գործիչ, Բուլղարիայի Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, մեծ հայրենասեր եւ Արցախի մեծ բարեկամ պ-ն Պավել Չեռնեւը: «Կանթեղ Արարատյան» կայքը կարողացավ կապ հաստատել նրա հետ եւ խնդրեց պատասխանել մի քանի հարցերի, որին պ-ն Չեռնեւը սիրով համաձայնվեց: Զրույցը վարել է «Կանթեղ Արարատյանի» գլխավոր խմբագիր Ներսես Կետիկյանը:

Ամբողջ հարցազրույցը կարող էք կարդալ ԱՅՍՏԵՂ: