Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում, որոնք կարող են ներառել էներգառեսուրսների եւ ավիաթռիչքների տարանցման արգելումը, հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Պատժամիջոցների ներմուծման համար Ուկրաինայի նախարարների աշխատակազմը հավանություն է տվել պատժամիջոցների մասին օրինագծին, քանի որ դա Ուկարինայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մենք՝ որպես պետություն, պատժամիջոցներ ենք կիրառում այլ օտարերկրյա սուբյեկտների նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարում մեր պետության նկատմամբ: Օրենքին համապասխան, Ուկրաինան իրավունք ունի կիրառել պատժամիջոցների 26 տեսակ», - հստակեցրել է Յացենյուկը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ուկրաինայի վարչապետը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով երկրի հնարավոր կորուստները տարեկան 7 մլրդ դոլար է գնահատել: Պատժամիջոցների թվում դիտարկվում են «տարանցման ցանկացած դադարեցում, ինչպես ավիաթռիչքներ, այնպես էլ ռեսուրսների փոխադրում», - հավելել է Յացենյուկը:





























