Պենտագոնը հաղորդել է Իրաքի հյուսիում, Էրբիլ քաղաքի մոտ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին:

Հրթիռային հարվածի թիրախը քաղաքին պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին գնդակոծող հերտանային իսլամիստների դիրքերն են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաղորդել էր, որ թույլատրել է Իրաքում իսլամիստ զինյալների ուղղված կետային ավիահարվածները : Միեւնույն ժամանակ, Օբաման բացառել է ցամաքային գործողությունների հնարավորությունը:

Օգոստոսի 8-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստի ընթացքում դատապարտել է Իրաքի ճգնաժամային իրավիճակը, որտեղ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ հարկադրված են փախչել «Իսլամական պետության» զինյալների հարձակումներից:

ՄԱԿ-ի ԱԽ-ը դատապարտել է «Իսլամական պետություն» զինյալների գործողությունները, որոնք հետապնդում են իսլամիստների ծայրահեղական գաղափարախոսությունը մերժողներին: