Իսրայելը մտադիր չէ շարունակել Պաղեստինյան ազգային վարչակազմի հետ հրադադարի երկարաձգման բանակցությունները, հաղորդում է Gazeta.ru-ն:

Իսրայելական պատվիրակության ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ Թել-Ավիվը «կրակի տակ բանակցություններ չի վարի»:

Հայտնի է դարձել նաեւ, որ Իսրայելը մտադիր էր երկարաձգել հրադադարը, նախքան պաղեստինցի զինյալների կողմից դրա խախտումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ավիացիան պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, այն բանից հետո, երբ 72-ժամյա հրադադարի ավարտից հետո պաղեստինցի զինյալները վերականգնել են հակառակորդի հրթիռային գնդակոծությունները: