Օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ ուղղակի նախագահական ընտրություններ են անցկացվում: Մինչ այդ երկրի նախագահին նշանակում էր խորհրդարանը:
Ամենահայտնի թեկնածուն գործող վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է, ով գերիշխում է թուրքական քաղաքականության մեջ վերջին տասնամյակներում:
Էրդողանը ցանկանում է, որպեսզի նախագահն ավելի շատ իշխանություն ունենա. մինչ այժմ այդ պաշտոնը մեծամասամբ արարողակարգային էր, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա մրցակիցներն են Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էկմելեդդին Իհսանօղլուն, ով ներկայացնում է ընդդիմությունը:
Եւս մեկ թեկնածու է Սելյահաթին Դեմիրթաշը, ով հավակնում է ձախ ընտրողների ձայներին, ինչպես նաեւ կապված է քրդական փոքրամասնության հետ:





























