Օգոստոսի 12-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվածքներով եւ վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Դերենիկ Բ.-ն եւ 1966 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Դերենիկ Բ.-ի ավտոտնակում բենզինով լցված տարայի պայթյունի հետեւանքով:

Կատարվում է հետաքննություն: