Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռներեցի ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Նույն տնտեսությունում առկա են եւս երկու ինքնաշատրվանվող անօրինական խորքային հորեր` համապատասխանաբար 170 եւ 179 լ/վ ջրատվությամբ, որոնք նախատեսվում է փակել առաջիկա օրերին:
Վերոհիշյալ համայնքի տարածքում «Մարտիկ Եվրեյան» եւ «Վալերի Եվրեյան» տնտեսությունները ենթարկվել են 3մլն 200 հազարական դրամի չափով տուգանքի, իսկ «Նորայր Ստեփանյան» տնտեսությունում` փականային ռեժիմով տնտեսվել է 75 լ/վ ջրատվությամբ խորքային հոր:

































