ԱՄՆ նախագահի ամենահայտնի թեկնածու Դարթ Վեյդերը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, ասվում է  The Foreign Policy-ի երգիծական գրառման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աստղային պատերազմների» հերոսը ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածուներից ամենահայտնի է: Ամփոփոիչ վարկանշում իրական մարդկանց մեջ առաջինը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է, որը զբաղեցրել է 6-րդ տեղը:

«Իմ թանկագին ամերիկացիներ եւ ապագա հպատակներ», - ընթերցողներին այսպես է դիմում կինոդերակատարը:

Վեյդերը նշել է, որ ի տարբերություն մրցակիցների, որոնք բնակչության 99%-ի հետ կորցրել են կապը, նա դժվար կյանքի մասին գիտի ոչ միայն լսածի հիման վրա: Բացի այդ, գրառման մեջ ասվում է, որ քանի դեռ Բարաք Օբաման «սոսկ» Չիկագոյում հասարակական կազմակերպիչ է եղել, Վեյդերը զբաղվել է գալակտիկական կայսրութան կազմակերպմամբ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Մասնավորապես, նա խոստանում ԱՄՆ-ին վերադարձնել իրեն պատճաշ տեղը աշխարհում եւ ուկրաինական հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ:

Կինոդերակատարը նաեւ խոստացել է ապահովել ԱՄՆ ռազմական ոլորտի բարգավաճումը: Վեյդերը չի մոռանա նաեւ տնտեսության մասին, քանի որ, նրա խոսքով՝  «Մութ կողմը ուժեղ է Ուոլ-սթրիթում»:

«Եվ եղիցի մեզ ուժ ընտրությունների օրը», - ավարտել է հոդվածի հեղինակը: