Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներից մի շարք մթերքների ներկրման արգելքն ուղղված են այլ երկրների առեւտրային գործընկերների համար հայրենական շուկաների բացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ «սրանք պարզապես պատասխան միջոցներ չեն, ամենից առաջ հայրենական արտադրողներին աջակցելու միջոցառումներ են, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ համագործակցել ցանկացող երկրների արտադրողների համար մեր շուկաները բացելու միջոցառումներ»:

Մենք պետք է հանգիստ, արժանապատիվ ու արդյունավետ վերակառուցենք մեր երկիրը՝ չանջրպետվելով արտաքին աշխարհից, չխզելով գործընկերների հետ կապերը, բայց եւ թույլ չտալով մեզ հետ անփույթ վարվել», - նշել է նախագահը:

Հիշեցնենք, ՌԴ կառավարությունն ամբողջական արգելք է սահմանել Ավստրալիայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ Նորվեգիայից տավարի, խոզի մսի, թռչնամսի, ձկնեղենի, պանրի, կաթի եւ պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներկրման վրա: