Ուկրաինայի Գերագույն ռադան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ավելի քան 20 տեսակի, այդ թվում՝ էներգառեսուրսների տարանցման դադարեցման հնարավոր ներմուծումը նախատեսող օրենք է ընդունել:
Ավելի վաղ, օգոստոսի 8-ին, Ուկրաինայի կառավարությունը սատարել էր «Պատժամիջոցների մասին» օրենքը: Ռադան օգոստոսի 12-ին փաստաթուղթն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Տվյալ փաստաթղթի ընդունումը չի նշանակում հատուկ տնտեսական եւ սահմանափակող միջոցառումների ինքնաբերական ներմուծում՝ ստեղծելով դրանց սահմանման սոսկ իրավական հիմքը:
Փաստաթուղթը հնարավորություն կտա արգելափակել ակտիվները, սահմանափակել առեւտրային գործառնությունները, ինչպես նաեւ մասնակիորեն կամ ամբողջապես դադարեցնել Ուկրաինայի տարածքով թռիչքներն ու փոխադրումները:
Բացի այդ, պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունել են նաեւ իշխանության մաքրման մասին օրենք:
Օրենքի համաձայն, պետծառայողի պաշտոն թեկնածու անձանց նկատմամբ օրենքով նախատեսված եւ սահմանված կարգով հատուկ ստուգումներ են անցկացվում: Նմանատիպ ստուգումը վերաբերում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին:




























