Թուրքիան հետաքրքրված է Ղրիմին պարենի մատակարարումներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտին:
Դանկվերտի խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորը» Թուրքիայից մատակարարների որոնման եւ ավելացման հարցում մեծ աշխատանք է կատարել: Դենվերդը նաեւ նշել է, որ ռուսական շուկան պարենով ապահովելու համար բանակցություններ են անցկացվել 16 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ուրուգվայիի, Արգենտինայի, Չիլիի եւ այլնի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» պատրաստ է թույլատրել կաթի մատակարարումները Թուրքիայից:





























