Արեւմուտքի պատժամիջոցներից Ռուսաստանի կորուստները 3 տարվա ընթացքում առնվազն 200 մլրդ դոլար կկազմեն: Նման կանխատեսմամբ է հանդես եկել ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կուդրինը:

«Ռոսնեֆթի»՝ կառավարությունից 1,5 տրլն դոլար (42 մլրդ դոլար) խնդրելու հարցումը հաստատում է պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի կորուստների իմ կանխատեսումը՝ 3 տարվա ընթացքում 200 մլրդ դոլար: Սա ստորին շեմն է», - Twitter-ի իր միկրոբլոգում նշել է նախկին նախարարը:

Այսօր, ավելի վաղ, «Վեդոմոստին» հաղորդել էր, որ «Ռոսնեֆթի» նախագահ Իգոր Սեչինը ընկերության նկատմամբ ներդրված պատժամիջոցների պատճառով ֆինանսական օգնության խնդրանքով դիմել էր ՌԴ կառավարությանը: «Ռոսնեֆթի» ղեկավարը ընկերությանը աջակցելու 5 եղանակ է առաջարկել: Պետության համար ամենաթանկը Ազգային բարեկեցության ֆոնդի հաշվին «Ռոսնեֆթի» նոր պարտատոմսերի գնումն է (1,5 տրլն ռուբլի):

Նման օգնությանը անհրաժեշտությունը Սեչինը բացատրել է ընկերության նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներով: