ԱՄՆ-ը սատարել է «երկինք-երկինք» (AMRAAM) դասի միջին հեռահարության հրթիռների հնարավոր վաճառքը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային:

Hurriyet Daily news թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան տարածաշրջանում անվտանգության սպառնալքիների ավելացման պայմաններում 145 AMRAAM հրթիռն, 40 LAU-129 գործարկող սարք եւ այլ սպառազինություն, ինչպես նաեւ լոգիստական եւ տեխնիկական աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից: Գործարքի գումարը կազմել է մոտ 320 մլն դոլար:

Պարբերականի տվյալներով՝ ենթադրյալ վաճառքի իրացման շրջանակներում ԱՄՆ կառավարության եւ դրա  կապալային կազմակերպությունների ներկայացուցիչների որոշ գործուղումներ կպահանջվեն տեխնիկական փորձաքննոււթյունների անցկացման, անձնակազմի կառավարման եւ ուսուցման ծրագրերի ներդրման նպատակով: