Եզդիներն այսօր՝ օգոստոսի 14-ին, երթով կառավարությունիցշարժվեցին  դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, անուհետեւ ՌԴ-ի դեսպանատուն, որտեղ նամակներ հանձնեցին դեսպաններին՝ խնդրելով օգնել Հյուսիսային Շանգալ նահանգի եզդիներին։

«Իսլամիստները գրավել են մեր Շանգալը, եւ անխնա կոտորում են եզդիներին, այս պահին եզդիների ցեղասպանություն է իրականացվում եւ դա կանխելու համար խնդրում ենք Ֆրանսիական կառավարության օգնությունը, միջամտությունը։Մենք գիտենք, որ Ֆրանսիան արդեն իսկ օգնում է եզդիներին, բայց խնդրում ենք, որ ռազմական օգնությունը փոխանցեն հենց եզդիներին։ Մայրերին սպանված են թաղում, երեխաներին ողջ-ողջ, օգնե՛ք, Ի սեր Աստծո»,-Ֆրանսիսայի դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման ժամանակ ասաց «Միդիա Շանգալ» կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանը։

Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը նշեց, որ Ֆրանսիան առաջին էր, որ բարձրաձայնեց Իրաքում եզդիների ցեղասպանության մասին, եւ կոչ արեց դադարեցնել այդ ոճրագործությունը։

«Մենք ձեզ հետ ենք, հասկանում ենք ձեր ցավն ու վիշտը եւ անպայման կփոխանցենք ձեր նամակը»,-նշեց դեսպանատան աշխատակիցը։

Նշենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային Իրաքի Շանգալ նահանգում մինչեւ հիմա սպանվել է ավելի քան 5 հազար մարդ, հազարավոր մարդիկ էլ տեղահանվել են։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am