Օգոստոսի 13-ին, ժամը 12.00-ին, «Ամիկո-250 CC» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 13-ին, ժամը 17.50-ին, 54-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ օգոստոսի 9-ին, ժամը 09.00-ից 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/5 շենքի բակում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Օգոստոսի 13-ին, ժամը 20.30-ին, «Դայմլեր-Բենց 126» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ալմա-Աթայի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել ՝ հիվանդանոց:
Օգոստոսի 13-ին, ժամը 22.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Օգոստոսի 14-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես-Բենց E-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























