Կարելիայում կինը վախճանվել է այն բանից հետո, երբ ոստիկանի է կծել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ռուսաստանի շրջանային ՔՎ ներկայացուցիչ Օլգա Գոլուբենկոյի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան Լոսոսինսկի մայրուղու վրա, երբ ոստիկանները պարզում էին, թե ինչու է խումբը հասարակական վարյում գտնվում ու ոչ սթափ վիճակում: Խմբի մասնակիցը նետվել է ոստիկանի վրա ու կծել, երբ իրավապահ ձեռքով փորձել է պաշտպանվել: Դրանից անմիջապես հետո կինը հետ է քաշվել, ընկել գետնին ու մահացել:

ՔՎ տվյալների համաձայն՝ մահացածը լուրջ հիվանդություն ուներ: Մահվան իրական պատճառը կպարզի փորձաքննությունը: