ՌԴ կրթության ու գիտության նախարարությունն աշխատանքային միգրանտների համար թեսթեր է մշակել: Ըստ «Ինտերֆաքս»-ի, գումար վաստակելու համար Ռուսաստան ժամանած անձանց կառաջարկեն թեսթ. հարցը՝ պատասխանի երեք վարկածով:

Պատմության մոդուլը հանձնելու համար ներգաղթյալները պետք է ոչ միայն նշեն, թե ինչն են տոնում ռուսաստանցիները հունվարի 7-ին (Կուրբան-բայրամ, Կանանց միջազգային օր կամ Սուրբ Ծնունդ), այլեւ այն, թե ով էր ռուսական բանակի հրամանատարը 1812թ.-ի Հայրենական պատերազմում:

Երկրորդ մոդուլը ցույց կտա, արդյո՞ք օտարերկրացին տեղյակ է ռուսական օրենսդրությունից եւ, հատկապես, կարո՞ղ է արդյոք տարբերել Ռուսաստանի դրոշն Իսրայելի դրոշից եւ հարյուր ռուբլու թղթադրամը՝ հարյուր եվրոյի թղթադրամից:

ԿԳՆ աշխատակիցների խոսքով՝ թեսթերի տարբերակները հասարակական փորձաքննություն են անցնում եւ դեռեւս կարող են փոփոխությունների ենթարկվել: