ՌԴ պետդումայի պատգամավոր, «Հանուն արդարության թոշակառուների ռուսական կուսակցության» ղեկավար Իգոր Զոտովն առաջարկում է արագ սննդի ոլորտում օտարերկրյա ընկերությունների համար շահութահարկը 20%-ից դարձնել 23%, որի մի մասը կուղղորդվի «բնակչության առողջացման համակարգի զարգացմանը», գրում է «Իզվեստիա» թերթը:

Օրինագծի հեղինակի կարծիքով, լրացուցիչ հարկի սահմանումը ֆասթֆուդ վաճառող հաստատություններին կստիպի բարձրացնել գները, ինչը զգալիորեն կնվազեցնի այցելություններն այդ հաստատություններ եւ միաժամանակ երկրի բյուջեն լրացուցիչ միջոցներով կհամալրվի, ինչը կօգտագործվի բնակչության առողջացման համակարգի զարգացման համար (բժշկական ծառայությունների ֆինանսավորում, սպորտային միջոցառումների անցկացում, առողջ ապրելակերպի եւ ակտիվ երկարակեցության քարոզչություն):

«Չեմ կարող չնշել նաեւ այս նախաձենության քաղաքական ենթատեքստը՝ սա յուրատիպ պատասխան արձագանք է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք երկրների հասցեին: Արագ սննդի ամերիկյան խոշոր ցանցերի շարքում կան ընկերություններ, որոնք ակտիվորեն ֆինանսավորում են ԱՄՆ խոշոր քաղաքական կուսակցություններին, վճարում են կոնգրեսականներին, սենտորներին, նահանգապետներին, նախագահներին՝ դրանով իսկ սատարելով Ռուսաստանի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության իրացմանը», - պարբերականը մեջբերում է Զոտովի խոսքերը:

Օրինագծի համաձայն, շահույթի 19%-ը կփոխանցվի օբյեկտներին, իսկ 4%-ը կուղղվեն բնակչության առողջացմանը: