Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը օրինագիծ է պատրաստում, որը նախատեսում է ռուս երեխաների օտարերկրյա որդեգրման արգելքը այն երկրներ, որոնք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել, հաղորդում է «Իզվեստիան»:
ՌԴ-ի պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովը կարծում է, որ Ռուսաստանը չի կարող իր երեխաների կյանքի եւ առողջության անվտանգության հարցերում վստահել այն երկրներին, որոնք այդ երկրի նկատմամբ «անարդարացի պատժամիջոցներ» են կիրառել:
2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Դիմա Յակովլեւի օրենքը», որն արգելում է ԱՄՆ-ի ընտանիքների կողմից ռուս երեխաների որդեգրումը:
Անցած տարվա հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելել էլ նաեւ միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրումը:





























