Պակիստանում կրիկետի նախկին պրոֆեսիոնալ խաղացող Իմրան Խանի եւ մահմեդական աստվածաբան Թահիր Քադրիի առաջնորդությամբ երկու ավտոշարասյուն կժամանի Իսլամաբադ:

Սկզբում սպասվում էր, որ ավտոշարասյուները, որոնք հակակառավարական երթի մասնակից են, պետք է ժամանեին օգոստոսի 14-ին՝ Պակիստանի անկախության օրը: Սակայն դրանք Լահորից շատ դանդաղ էին առաջանում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բողոքին միացել են հազարավոր մարդիկ. նրանք երգում եւ պարում են փողոցներում:

Իմրան Խանիը վարչապետ Նավազ Շարիֆին մեղադրում է 2013թ. ընտրություններին անազնիվ հաղթանակ տանելու մեջ: Թահիր Քադրին, ըստ նրա, փորձում է կոռումպացված իշխանություննների փոփոխությանն ուղղված հեղաշրջում իրականացնել: