Ռուսաստանի Տոմսկ քաղաքի թիվ 46 մանկապարտեզից երեքամյա մի աղջիկ է անհետացել: Ենթադրվում է, որ աղջկան կարող էր տանել 40-ամյա տղամարդը, հաղորդում է «ՌԻԱ Տոմսկ»-ը:
Գիշերային որոնումներին մոտ 100 մարդ է մասնակցել: Մոսկվայից, Նովոսիբիրսկից, Կեմերովոյից, Բարնաուլից «Լիզա Ալերտ» փրկարարաորոնողական ջոկատի մոտ 300 կամավորներ են ժամանել Տոմսկ՝ փրկարարական գործողություններին մասնակելու համար:
Առեւանգման փաստով քրեական գործ է հարուցվել: Կազմվել է ենթադրյալ առեւնագիչի ֆոտոռոբոտը:





























