Մերձբալթիկայում եւ Լեհաաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը ուկրաինական ճգնաժամի ֆոնին զսպող միջոցառումներից մեկն է, հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը:

«Մի կողմից այդ մասնակցությունը երաշխիք է այն երկրների համար, որոնք իրենց անպաշտպան  են զգում ներկայիս ճգնաժամի ֆոնին: Մյուս կողմից, սա հակառակորդին զսպող միջոցառում է», ասել է պաշտպանության նախարար Սվեն Միքսերը, հաղորդում է rus.err.ee-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է  Լեհաստան եւ Բալթյան երկրներ ուղարկել 600 զինծառայող եւ ծանր տեխնիկա 2014թ. հոկտեմբերին զինավարժությունների մասնակցելու համար:

Ամերիկյան զորքերը կհզորացվեն M-1 Abrams տանկերով, հետեւակի մարտական մեքենաներով եւ զրահատեխնիկայով:

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնտ Վեյոնսը ավելի վաղ հաղորդել էր, որ Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բալթյան երկրները եւ Լեհաստանը կպնդեն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի մշտական տեղակայում: