Մոսկվայի քաղաքային դատարանն իրավաչափ է ճանաչել հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանքը, որը Ռուսաստանում մեղադրվում է փոողերի յուրացման եւ լվացման մեջ: Դատարանն այսօր չի բավարարել շրջանային դատարանում գործարարի ներկայացուցչի շահերը ներկայացնող պաշտպանի՝ խափանման միջոցի վերաբերյալ բողոքարկումը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հայրապետյանի փաստաբանները բողոքարկել էին վճիռը՝ նշելով, որ գործարարը առողջական լուրջ խնդիրներ ունի:

Հիշեցնենք, Մոսկվայի Բասմանի դատարանը հուլիսի 16-ին թույլատրել էր  Լեւոն Հայրապետյանի կալանավորումը մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը քրեական հետապնդման է ենթակա «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործի հանգամանքների քննության շրջանակում: Ավելի վաղ գործի շրջանակում կալանավորվել էր «Բաշնեֆտի» 300 մլն ռուբլու բաժնետոմսերի փաթեթը: