Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհրդի անդամ Ամանդա Ֆազիոն կոչ է արել վերանայել 2016թ. «Ֆորմուլա-1» ավտոարշավը Ադրբեջանի տարածքում անցկացնելու որոշումը:
Ֆազիոն խստորեն դատապարտել է Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրած լարվածության նոր ալիքը:
«Անհրաժեշտ է չեղարկել 2016թ. Ֆորմուլա 1»-ի Գրան պրին Ադրբեջանի տարածքում անցկացնելու՝ վերջերս ընդունած որոշումը: Նմանատիպ միջոցառումների անցկացման պատիվը չպետք է շնորհել մի երկրի, որը տարածաշրջանում հանդես է գալիս որպես ագրեսոր, մարդու իրավունքների հարցում լուրջ խնդիրներ ունի եւ զուրկ է տրամաբանությունից», - հայտարարել է Ֆազիոն՝ ելույթ ունենալով Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում:
Նա նաեւ դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով հակազդել ադրբեջանական կողմի ագրեսիային եւ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարմանը:





























