Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ «ամոթ է զգում» բռնաբարությունների աճող թվաքանակի պատճառով: Վերջին տվյալներով՝ երկրում տարեկան սեռական բռնությունների զոհ է դառնում 93 կին, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Hindu-ին:
Հնդկաստանում բռնաբարությունների թիվը 2012թ. 25,9 հազար դեպքից անցած տարի հասել է 33,7 հազար միջադեպի:
«Տասնամյա աղջկա յուրաքանչյուր ծնող հարցնում է՝ որտե՞ղ է նա գնում, ե՞րբ կվերդառնա եւ խնդրում է զանգահարել նշված վայրը հասնելուն պես: Սակայն դուք երեւէ հարցրե՞լ է ձեզ՝ որտեղ եւ ինչու է գնում ձեր որդին, ովքեր են նրա ընկերները: Վերջիվերջո, նման հանցագործություն կատարարող ցանկացած մեկը ինչ-որ մեկի որդին է», - հայտարարել է Մոդին: Հնդկաստանի վարչապետը նաեւ կոչ է արել ծնողներին որդիներին նույնքան «խիստ վերաբերվել, ինչպես աղջիկներին»:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերին Դելիում խմբակային բռնաբարության հետեւանքով 23-ամյա աջիկը, որից հետո ողջ Հնդկաստանում բողոքի ալիք էր բարձրացել՝ բռնություններ իրականացնողների դեմ օրենսդրությոնը խստացնելու պահանջով:





























