Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը մտադիր է դիմել վարչապետ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու երկիրը արգելք չի կիրառում ռուսական ածուխի ներկրման վրա:
«Մենք լսել ենք լեհական հանքերի խնդիրների մասին, մենք լսել ենք, որ Դոնալդ Տուսկը բանակցություններ է վարում հանքագործների հետ, սակայն չենք լսել, թե ինչու վարչապետը եւ փոխվարչապետը, էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկին բեռնարգելք չեն դնում ռուսական ածուխի վրա», — կուսակցության ներկայացուցիչ Անջեյ Յավորսկու խոսքերն է մեջբերում «Ֆինմարկետը»:
Իր կողմից արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ռուսական ածուխի մատակարարումների արգելք կիրառելու հնարավորությունների մասին հարցին ի պատասխան նշել է, որ ներկայումս ածուխի հարցերը «ինտենսիվ մտորումների» առարկա են:





























