Համաձայն Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձայների հաշվարկի վերջնական արդյունքների, որոնք հրապարակվել են հունիսի 15-ին, Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային միասնական շարժում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Գիգի Ուգուլավան։ Նա ստացել է ընտրողների 55,2 տոկոս ձայները, իսկ հաղթելու համար բավական էր հավաքել 30 տոկոսից ավել քվեներ։
Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրություներում իշխող կուակցությունը հավաքել է 52,5 տոկոս ձայներ, «Դաշինք Վրաստանի համար»-ը՝ 17,9 տոկոս, «Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը»՝ 12,05 տոկոս, «Ազգային խորհուրդը»՝ 8,2 տոկոս, «Արդյունաբերողները»՝ 6,2 տոկոս։ Այս կուսակցություններն անցել են սակրեբուլո։
Վրաստանի իշխող կուսակցությունը խորհրդարանում ստացել է 39 տեղ, բոլոր ընդդիմադիրներն իրար հետ միասին վերցրած՝ 11 տեղ։




























