Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Աբխազիայի հետ հարաբերությունները «մաքուր էջից» սկսելու Թբիլիսիի պատրաստակամության մասին:
«Այսօր մենք պատրաստ են հաշտության, պատրաստ ենք մեր աբխազ եղբայրենրի հետ հարաբերություններ կառուցել մաքուր էջից: Մենք շատ լավ գիտենք խաղաղության արժեքը գիտենք, որ խաղաղությանը այլընտրանք չկա: Ես վստահ եմ, որ մեր երկրի միավորմանը կհանգեցնի հենց հաշտեցման, մեր եղբայրական հարաբերությունների վերականգնման, քայքայված կապերի եւ խաղաղ բանակցությունների վերսկսման ուղին, ինչը, բնականաբար ենթադրում է նաեւ աբխազների շահերի հաշվի առնումը»:
Նրա խոսքով՝ 1992թ. օգոստոսի 14-ին Աբխազիայում զինված հակամարտությունը «հիշեցնում է պատերազմի քայքայիչ, վտանգավոր եւ ոչնչացնող ուժի մասին»:
«Այդ պատերազմը հզոր հարված հասցրեց մեր պետությանը, Վրաստանի պետականությանը… Մենք միշտ կհիշենք այդ պատերազմը, որը բաժանեց վրացիներին եւ աբխազներին», - վստահ է Իրակլի Ղարիբաշվիլին:




























