Չինաստանի հարավ-արեւմտյան Հույչժոու նահանգում հաջողվել է փրկել կիրակի թունելի փլվելու հետեւանքով արգելափակված 13 ճանապարհային բանվորներին: Այդ մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Միջադեպը տեղ էր ունեցել Շիցյան քաղաքից ոչ հեռու: Արտակարգ պատահարի պահին աշխատողները գտնվել են թունելի ելքից 600 մետր հեռավորության վրա:
Երկուշաբթի փրկարարների հաջողվել էր ոչ մեծ անցք փորել եւ տուժածներին ջուր եւ պարեն փոխանցել:
Բոլոր փրկված աշխատողներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է լավ:





























