Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) տարեցտարի նպատակային հետեւում է ՆԱՏՕ-ում Գերմանիայի գործընկեր երկիր Թուրքիային, հայտնում է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
Երկրների ցուցակում, որոնց նկատմամբ լրտեսություն է տարվում եւ որը երկրի կառավարությունը թարմացնում է չորս տարին մեկ, Թուրքիան նշված է 2009թ.-ից, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այլ խոսքով՝ Թուրքիան մինչ օրս BND-ի կարեւորագույն թիրախներից է:
Ըստ աղբյուրների՝ BND-ն նաեւ քանիցս գաղտնալսել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի խոսակցությունները: Դա տեղի է ունեցել 2013թ.: Սակայն արբանյակային կապով այդ խոսակցությունը, հավանաբար, որսացել են պատահաբար՝ Մերձավոր արեւելքում BND-ի մոնիտորինգային ցանցի այլ կոմունիկացիաների հետ:





























