Քրդական փեշմերգայի զորամիավորումները սկսել են Իրաքի Մոսուլ քաղաքից 50 կմ այն կողմ տեղակայված ամբարտակի ազատագրումը, որը գրավել էին «Իսլամական պետության» գրոհայինները:

«Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ գրոհն անցկացվում է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի օգնությամբ, որն առավոտից հարվածներ է հասցնում մոջահեդների դիրքերին:

Հիդրոհանգույցը, որը նախկինում Սադամ Հուսեյնի անունն էր կրում, կառուցվել է

1983 թ. եւ շահագործման հանձնվել 1986-ին: Երկրի հյուսիսի հինգ նավթահորերի հետ միասին այն գրավվել էր ընթացիկ ամսվա սկզբին՝ ծայրահեղական սունիների  ավազակախմբերի կողմից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: