Անգլիկան եկեղեցու հոգեւոր բարձրագույն ներկայացուցիչները քննադատել են իրաքյան քրիստոնյաների հանդեպ բրիտանական իշխանությունների վերաբերմունքը: Եպիսկոպոսները կարծում են, որ նրանց բավարար չափով ուշադրություն չի դարձվում քաղաքական գործիչների ելույթներում, այն դեպքում, երբ իրաքցիները ապաստան չեն ստանում Միացյալ Թագավորությունում:
Եպիսկոպոս Լիդսա Նիք Բեյնսը Քենթրբերիի արքեպիսկոպոսի թույլտվությամբ Observer պարբերականում հոդված է հրապարակել, որտեղ հարց է տալիս, թե ինչո՞ւ իշխանություններն այդքան ուշադրություն դարձրեցին իսլամականների կողմից հետապնդվելու արդյունքում լեռները բարձրացած եզդիներին, բայց չմտածեցին Իրաքի քրիստոնյաների ճակատագրի մասին, ովքեր նույնպես հետապնդվում են զինյալ-ջիհադականների կողմից: Այս մասին տեղեկացրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդ որում, Բեյնսը Լոնդոնի կողմից եզդիներին հատկացված օգնությունը համարում է պատշաճ եւ ժամանակին:
Եպիսկոպոսի խոսքով, իրաքյան քրիստոնյաներին մռայլ ապագա է սպասվում, քանի որ իսլամականները նրանց վռնդում են հարազատ վայրերից, իսկ բրիտանական կառավարությունը չի կատարում ապաստան տրամադրելու վերաբերյալ նրանց խնդրանքը:





























