Չինաստանի հարավ-արեւմուտքում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Էպիկենտրոնը գտնվել է Յուննան նահանգի Սիլոդու քաղաքից 2 կմ հեռավորությամբ, իսկ օջախը՝ շուրջ 10 կմ խորությամբ:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Չինաստանի հարավ-արեւմուտքում 6.5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ էր գրանցվել: Այն ժամանակ 615 մարդ էր մահացել: Մի շարք գյուղերում տներ էին ավերվել, վնասվել էին ավտոճանապարհները: Երկրաշարժի հետեւանքներն ավելի քան մեկ միլիոն մարդու վնաս էր հասցրել:




























