«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն անմիջական սպառնալիք են ներկայացնում Եվրոպայի համար: Նման համոզմունք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
«Իրաքում ստեղծված ծայրահեղական խալիֆայությունը, որը տարածվում է նաեւ Սիրիայի տարածքում, ամենեւին էլ խնդիր չէ հազարավոր մղոններ հեռու գտնվող մեր տների համար: Այն ակնհայտ սպառնալիք է Եվրոպայի եւ մեր անվտանգության համար»,- գրել է պահպանողական գործիչը Sunday Telegraph շաբաթաթերթում հրապարակված հոդվածում:
Բրիտանացի վարչապետն ընդգծել է, որ «Իսլամական պետության» զինված կազմավորումներին չկանգնեցնելու դեպքում, նրանք միայն կուժեղանան՝ «հենց մեզ Մեծ Բրիտանիայի փողոցներում թիրախ դարձնելով»: Նա նշել է, որ ամերիկյան օդային հարվածները չկանգնեցրին ահաբեկիչներին: Reuters գործակալության փոխանցմամբ՝ որոշ դիտորդներ Քեմերոնի այս խոսքերը դիտարկում են որպես Իրաքում ռազմական նոր գործողությունն արդարացնելու փորձ:
Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Քեմերոնն ասել է, որ լիարժեք անվտանգության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բրիտանացիներն օգտագործեն բոլոր ռեսուրսները՝ ե՛ւ մարդասիրական օգնությունը, ե՛ւ դիվանագիտությունը, ե՛ւ ռազմական հզորությունը:





























