Ռուսական գազի պարտքը վճարելու հարցում կողմնորոշվելու համար Ռուսաստանը Բելոռուսին հինգ օր է տվել։ Ընդ որում, Մինսկի հետ պայմանագիրը «Գազպրոմին» թույլ է տալիս կրճատել այդ հանրապետություն գազի արտահանման ծավալները։

«Եկեք, ուրեմն, այսպես վարվենք. Բելոռուսի մեր գործընկերներին տանք հինգ օր այն բանի համար, որպեսզի նրանք որոշեն՝ ինչպես պահել իրենց այսուհետ»,- ասել է Մեդվեդեւը «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով, «եթե դա տեղի չունենա», Ռուսաստանը խիստ միջոցներ ձեռք կառնի։

Բելոռուսի գազի պարտքը կազմում է 192 մլն դոլար։ Այդ երկիրը հունվար-ապրիլ ամիսներին հազար խ/մ գազի համար միջինը 174 դոլարով 7,9 մլրդ խ/մ գազ է ստացել։