Իսրայելցի զինվորականները ավերել են դեռահաս երեք հրեաների առեւանգման եւ սպանության կասկածյալ պաղեստինցիների տները: Այս մասին հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունը:

Հաղորդվում է, որ զինվորականներն ավերել են երկու կասկածյալների տները Հորդանան գետի Արեւմտյան ափի Խեւրոն քաղաքում, ինչպես նաեւ կնքել սպանության երրորդ կասկածյալի տունը:

Իսրայելի պաշտպանության բանակի կայքի հայտարարությունում նշվում է, որ տների ավերումը «հստակ ուղերձ է ահաբեկիչներին եւ նրանց աջակիցներին»,  որ իրենց գործողությունների համար «պետք է անձնապես վճարեն»:

Իսրայելի դեմ ուղղված գործունեության համար պաղեստինցիների տների ավերումը լայնորեն տարածված էր 2000-ականների սկզբին: Այն ժամանակ ավերվել էր պաղեստինցիների 650 տուն, փոխանցում է lenta.ru-ն: