Բրունեյի սուլթանը մտադիր է luxury կարգի երեք հյուրանոց ձեռ բերել՝ նյույորքյան Plaza Hotel, Dream Hotel հյուրանոցները եւ լոնդոնյան Grosvenor House-ը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Իրավիճակին ծանոթ աղբյուրները հաղորդել են, որ Բրունեյում փոխկապակցված ներդրումային ընկերությունը առաջարկել է 2 մլրդ դոլար վճարել այդ երեք հյուրանոցների համար, որոնք ներկայումս պատկանում են հնդկական Sahara կոնգլոմերատին:
Ինչպես նշվում է, արեւելյան երկրներում բացասաբար են վերաբերվում սուլթանի կողմից Բրունեյում հաստատված կարգերին, օրինակ այդ երկրում նույնասեռական հարաբերությունների բացահայտման դեպքում մահապատիժ է սպառնում: Նշվում է, որ գործարքը կարող է հանգեցնել հյուրանոցների կողմից բոյկոտի արշավի մեկնարկին:





























