Նովոսիբիրսկի բնակիչներին օդանավակայանում ֆոտոսեսիայի համար սպառնում է ազատազրկում, հաղորդում է տեղական «Sibkray.ru» պարբերականը:

Երիտասարդները, Տոլմաչովո օդանավականի կողքով անցնելիս նկատել են կիսահավաքված ինքնաթիռ եւ որոշել են լուսանկարել այն ներսից: Տասնյակից ավելի լուսանկարներ անելով՝ նրանք իրենց հետ են վերցրել նաեւ աշխատողների մոտ ինքնաթիռում թողած գործիքները եւ թաքնվել:

Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել: Երեկոյան օրինախախտները իրենց «սխրագործությունների» մասին պատմել են ընկերներին, նրանք էլ, իրենց հերթին, անհապաղ եկել են օդանավակայան եւ գողացել օդանավում մնացած տեխնիկան:

Առաջին խմբի մարդկանց կողմից ավիաընկերությանը պատճառած վնասը գնահատվում է 8 հազար ռուբլի, իսկ երկրորդ խմբինը՝ 178 հազար ռուբլի: Հարուցվել է քրեական գործ: