Սանկտ-Պետերբուրգում Միջազգային տնտեսական 14-րդ համաժողովի շրջանակներում կայանալու է Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլը:
Համաժողովը կայանալու է հունիսի 17-ից 19-ը: Եռակողմ հանդիպման հստակ ժամկետ առայժմ չկա: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կհանդիպի նաեւ Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հետ՝ քաղաքի 300-ամյակի կապակցությամբ:




























