«Հրապարակը» գրում է. «Կառավարության այսօրվա նիստում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին կտրվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման ու մեծածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

Ուշագրավ է, որ 2011թ. օգոստոսին կառավարությունը կրկին երեք տարի ժամկետում նույնպիսի լիցենզիա տվեց, սակայն անցած տարի՝ մինչեւ ժամկետի ավարտը, անհայտ պատճառներով, դադարեցրեց այդ թույլտվությունը:

Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ սեփականատերն ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում